13:46   24-11-2021
Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս. կկայանա հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի Հանրապետությունում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Մինսկ է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակություն։

Գործուղումից վերադառնալուց հետո Քերոբյանը եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Loading...