12:10   26-11-2021
Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Այսօր Սոչիում ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար նախանշել հետագա քայլերը։

Բացի դրանից՝ առանձին ուշադրության կենտրոնում կլինեն առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը: Նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի առանձնազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Loading...