12:52   26-11-2021
Սաշա Կատվալյանը նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը:

Կատվալյանը մինչ այդ զբաղեցնում էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Դավթաշենի նախկին ղեկավարը Միքայել Թումասյանն էր: Այժմ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Loading...