15:14   26-11-2021
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պետական ​​հեղաշրջում էին նախապատրաստում
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պետական ​​հեղաշրջում էին նախապատրաստվում։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան Ուկրաինայի եւ Ռուսաստանի առանձին ներկայացուցիչների միջեւ Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանը գործարար Ռինատ Ահմեդովի հնարավոր մասնակցության քննարկման մասին։

«Կարող եմ ասել, որ մենք ունենք անգամ աուդիո տեղեկություն, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկել են Ռինատ Ահմեդովի մասնակցությունը Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանը, ինչպես նաեւ այն, որ կտրվի միլիարդ դոլար եւ այլն»,-ասել է Զելենսկին։

Loading...