15:08   27-11-2021
ՀԱՀ-ից Նիդերլանդներ ժամանած 61 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

 Նիդերլանդների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած երկու ինքնաթիռով Ամստերդամ ժամանած 600 ուղևորից 61-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թեստի դրական պատասխան ունեցող ուղևորները կրկնակի թեստավորում են անցնելու՝ հասկանալու համար, թե արդյոք վարակված են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակակիրները հյուրանոցներում մեկուսանալու են:

Նոյեմբերի 26-ին Նիդերլանդների կառավարությունը դադարեցրել էր ավիափոխադրումները հարավային Աֆրիկայի երկրներից: Միաժամանակ, կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի տարածման տեմպերով պայմանավորված՝ գիշերները փակվելու են բարերը, ռեստորաններն ու խանութների զգալի մասը:

 

Loading...