10:40   29-11-2021
Եվրահանձնաժողովը Pfizer-ին 100 օր է տվել՝ իր պատվաստանյութը Omicron-ին հարմարեցնելու համար
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան Pfizer ընկերությունը ԵՄ-ի հետ պայմանագրով պետք է իր պատվաստանյութը 100 օրվա ընթացքում հարմարեցնի նոր` Oմիկրոն կորոնավիրուսի շտամին, եթե ապացուցվի դրա մեծ վտանգավորությունը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Գիտնականները 2-3 շաբաթվա ընթացքում պետք է հավաքեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նոր շտամի մասին, իսկ ԵՄ երկրներն պետք է ակտիվացնեն պատվաստումները, վերապատվաստումները և սանիտարական մյուս միջոցառումները։

Կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամը, որը ստացել է Օմիկրոն անունը, հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Այն ունի չափազանց մեծ թվով մուտացիաներ։ նոր շտամը արդեն հայտնաբերվել է նաև եվրոպական մի քանի երկրներում՝ Գերմանիայում, Չեխիայում, Իտալիայում, Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Բելգիայում: Նաև վիրուսի այս տարբերակով վարակվածներ են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում և Ավստրալիայում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Վան Կերխոֆը հայտարարել էր, որ COVID-19 այս նոր շտամը կարող էր առաջանալ վարակված անձից, որը լիովին չի բուժվել։

Loading...