12:03   29-11-2021
Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում Է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից Էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում Է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիսիդան ընդգծել Է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչեւ նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել Է, որ Ճապոնիան ընդլայնում Է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների եւ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար:

Վարչապետի խոսքով՝ առայժմ ճապոնիայի տարածքում չեն հայտնաբերվել նոր շտամով վարակման դեպքեր: Սակայն ներկայումս բժշիկ մասնագետները ստուգում են մի մարդու, որը ժամանել Է Նամիբիայից: Նրա մոտ հայտնաբերված Է կորոնավիրուս, եւ այժմ բժիշկները կատարում են անալիզներ՝ հաստատելու համար օմիկրոն շտամի առկայությունը կամ բացակայությունը: Ճապոնիան նոյեմբերի 28-ից արգելել Է նոր այցագրերի հանձնումն Աֆրիկայի ինը երկրների քաղաքացիներին:

Խոսքը վերաբերում Է Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Էսվաթինին, Զիմբաբվեին, Նամիբիային, Բոթսվանային, Լեսոտոյին, Մոզամբիկին, Մալավիին եւ Զամբիային: Ճապոնիայի քաղաքացիները եւ երկարաժամկետ ճապոնական այցագրերով կամ կեցության վկայագրերով օտարերկրացիները, որոնք ժամանում են թվարկված պետությունների տարածքից, պարտավոր են անցնելու տասնօրա կարանտին հատուկ հյուրանոցներում: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով:

ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...