19:41   30-11-2021
Ո՞ր քարտեզներով և իրավական հիմքով. Սոչիի համաձայնագրում կա նպաստավոր բացթողում. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Սոչիում ստորագրված հայտարարությունը՝ մասնավորապես սահմանազատման և սահմանագծման մասին կետը, չունի իրավական հիմնավորում: Հայտարարության մեջ արձանագրված չէ, թե որ քարտեզների հիման վրա է տեղի ունենալու այդ գործընթացը: Իրավական հիմնավորումների բացակայությունը, սակայն Հայաստանի համար նպաստավոր է: Դա նշանակում է, որ չի կարող լինել ոչ շահեկան քարտեզներով սահմաններ գծելու իրավական պարտադրանք:

Դիվանագետ Արա Պապյանի դիտարկմամբ Դեմտեմբերի 15-ին Բրյուսելում պետք է քննարկվի նաև ռուս խաղաղապահների հարցը: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի առջև կդրվեն պայմաններ, խաղաղապահներին կարգավիճակ տալու համար: Կառաջարկվի այլ երկրներից ևս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Ռուսական պատասխանատվության գոտին կարող է լինել  առանձին:

Loading...