19:00   28-12-2021
Եթե Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում, դա չի նշանակում թե այն հայկական է. Գինոսյանը Փաշինյանին.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Մարդը, ով չի հայտարարում, որ Արցախը հայկական է, ինչի՞ հիման վրա էր անցյալ տարի Նոյեմբերի 9-ին, Արցախի ճակատագիրը վճռել: Սա մանիպուլյատիվ մեթոդ է, հերթական անգամ համակեցության միտքը մեզ թելադրելու և պարտվողական հոգեբանութունը ավելի խորը սերմանելու նպատակով: Վարչապետը իշխանության գալուց ի վեր մեղադրում էր իր նախորդներին բանակցային գործընթացը ծածուկ պահելու մեջ: Իսկ ի՞նչ գիտենք մենք այն մասին, թե իրականում, ինչ բանակցեցին Մոսկվայում և Բրյուսելում: Նրա արած այս հայտարարություններից, սակայն, կարելի է եզրակացնել, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է պարտադրվել մեզ:

Անցյալ տարին մեր մեջ վրեժ ու ցասում էր առաջացրել, որն այս տարի իշխանության և ընդդիմության ձեռամբ սպանվեց: Նույնիսկ շատ տեղերում մոռացության մատնվեց և մեռցվեց հայրենիքը վերադարձնելու կամքը: 

«Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը անդրադարձել է Արցախի խնդրում վարչապետի հնչեցրած արտահայտություններին և ամփոփել անցնող տարին:

Loading...