13:44   30-12-2021
2021-ի գարնանը թուրքն իր հետագա գործողությունների պլացդարմը ստեղծեց. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Մենք ֆեոդալական հասարակարգում չենք. այսօր թուր բռնելու իրավունք ունեն ոչ միայն ասպետներն ու սամուրայները…. Անգլիացին, երբ ասպետների կողքին կանգնեցրեց նետաձիգ գյուղացիներին, հաղթեց իրենից մի քանի անգամ մեծ ֆրանսիական զորքին: 

Արդեն 200 տարի է ինչ մասսայական բանակների հարց է առաջացել: Իսկ մեր բանակում չնայած 2020-ի պարտությանը, էական փոփոխություններ չկան: Մեր  բանակը համարում է, որ չի պարտվել. պարտվել է դիվանագիտությունը, քաղաքական էլիտան և այլն. սա է մեր բանակի դիրքորոշումը: Իսկ այդ ընթացքում թուրքը իրագործում է իր պլանները: 2016-ին թուրքը Լալալայկեն վերցրեց, որ հետագայում՝ 2020-ին Ջրականը վերցնի և գա մինչև Շուշի: Թալիշի վերևի բարձունքները գրավեց, որ հետագայում վերցնի Մատաղիսը…. Մի խոսքով 2021-ի գարնանը, ինքն իր հետագա գործողությունների պլացդարմը ստեղծեց:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը ամփոփել են անցնող տարվա անվտանգային խնդիրները:

Loading...