14:00   10-01-2022
2022. Հույսեր, երջանկություն և տնտեսական սպասումներ. Ի՞նչ են զգում և մտածում մեր քաղաքացիները. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի 44 երկրում անցկացված հարցումների համաձայն՝ 38 տոկոսի կարծիքով 2022 թվականը լինելու է  ավելի լավը: 28 տոկոսը  կարծում է, որ այն ավելի վատն է լինելու, իսկ 27 տոկոսի համոզմամբ էլ բան չի փոխվելու:

Հայաստանում հարցվողների 36 տոկոսի համոզմամբ՝ 2022-ը ավելի լավն է լինելու, քան նախորդ տարին: 30 տոկոսի կարծիքով այն կլինի ավելի վատը, 15 տոկոսի համոզմամբ էլ բան չի փոխվելու: 19 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: 

«Դուք ձեզ անձնապես զգո՞ւմ եք երջանիկ» հարցին Հայաստանում  9 տոկոսը պատասխանել է, որ  շատ երջանիկ է: 30 տոկոսը՝ երջանիկ, 42 տոկոս՝ ո՛չ երջանիկ, ո՛չ դժբախտ: 14 տոկոսն ասել է, որ դժբախտ է, 5 տոկոսը՝ շատ դժբախտ: Այպիսով Հայաստանում երջանկության ինդեքսը +20 է:

Թոփ հինգ ոչ երջանիկ երկրներն են՝ Գանան, Աֆղանստանը, Հոնկոնգը, Իրաքը, Ռուսաստանը:

Լավատես երկրների հնգյակը գլխավորում են՝ Ինդոնեզիան,Ալբանիան,Ադրբեջանը, Նիգերիան և Վիետնամը: 

Վատատես երկրներն են՝ Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան:

Աշխարհում ընդհանուր առմամբ որոշակի պեսսիմիզմ է ձևավորվել:

Հույսի, տնտեսական սպասումների և երջանկության ինդեքսի տարեվերջյան հարցումների արդյունքներն է ամփոփել «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ի փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...