Բռնցքամարտում նոքդաունից հետո 10 վայրկյանի ընթացքում, բռնցքամարտիկը պետք է հասցնի իր մեջ վերարժևորել և վերաիմաստավորել ամեն ինչ: Հասկանալ, թե ինչու հայնտվեց հատակին, որտեղ էր իր սխալը:
Անցնող 2021-ը մեզ համար մարտական հաշվարկի տարի էր: Պատերազմից հետո մենք պիտի ոտքի կանգնեինք՝ ընդունելով մարտական կեցվածք: Աշխարհին ու թշնամուն պիտի ապացուցվեր, որ մենք պատրաստ ենք շարունակելու մարտը:
Պիտի այդ «10 վայրկյանների» ընթացքում փոփոխություն մտցվեր մեր մարտավարության, հոգեկերտվածքի, խոհերի, մտածմունքների, արժեհամակարգի, տնտեսության և արտաքին դիվանագիտության մեջ: Պետք էր ու պետք է մարտը եթե ոչ նոքդաունով, ապա ինչ-որ կերպ հասցնել ավարտի:
«Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանի համար անցնող տարին հետպատերազմյան ևս մի փորձություն էր, որը մնաց չգիտակցված: