14:00   17-01-2022
TikTok-ից մինչև սոցիալական պատասխանատվություն. նոր թրենդերը նոր տարում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

2020-ից սկսած մարքեթինգային մոտեցումներն ու չափորոշիչները տեսանելիորեն փոխվել են: COVID-ն ամրապնդեց թվային մարքեթինգը: 2022-ին նոր թրենդային փոփոխությունները նաև վերջին երկու տարվա շարունակությունն են դառնալու: Ըստ հետազոտության՝ այսօր հարցվածների 66 տոկոսը նախընտրում է դիտել կարճ հոլովակներ: Ապացուցված է՝ դիտողները հիմնականում կենտրոնանում են առաջին   8 վայրկյանների ընթացքում: Գովազդային TikTok-անման կարճ հոլովականերն, այսօր ավելի աշխատունակ են և «խփում են թիրախին»: Սրան զուգահեռ պոտենցիալ հաճախորդին շարունակում է հետաքրքել ապրանքանիշի ստեղծման պատմությունը: Կան փոփոխություններ նաև մոդելային աշխարհում: Այսօր ցուցադրություններին հաճախ 90-60-90 կազմվածքով մոդելների փոխարեն կարելի է տեսնել շատերիս նման սովորական կազմվածք ունեցող մարդկանց, մինչև անգամ հաշմանդամություն ունեցողների: Յուրաքանչյուրը նրանց մեջ կարող է տեսնել իրեն:

Ի՞նչն է լինելու ակտուալ 2022-ին մարքեթինգում. պատմում է՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...