11:02   21-01-2022
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել Նազարբաևին ցմահ շնորհված պաշտոններից զրկելուն
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել սահմանադրական օրենքներում փոփոխություններին, որոնց համաձայն՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կզրկվի Ղազախստանի անվտանգության խորհրդի և Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի ղեկավարի ցմահ պաշտոններից. այդ պաշտոններն այսուհետ պետք է զբաղեցնի գործող նախագահը՝ տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները:

Այժմ այդ փոփոխությունները պետք է հաստատի խորհրդարանի վերին պալատը:

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկարատև բացակայությունից հետո տեսաուղերձով դիմել էր ժողովրդին՝ հայտարարելով, որ երկրում ամբողջ իշխանությունը պատկանում է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը հանդիսանում է նաև երկրի անվտանգության խորհրդի ղեկավարը: Նազարբաևի խոսքով՝ առաջիկայում Տոկաևը կընտրվի նաև «Նուր Օթան» կուսակցության նախագահ։

Loading...