12:49   24-01-2022
Զախարովա. Արևմուտքը փորձում է տեղեկատվական դաշտը պատրաստել մեծ սադրանքների
Թողնել մեկնաբանություն

Արեւմուտքը փորձում է տեղեկատվական տարածք պատրաստել մի շարք խոշոր սադրանքների համար, այդ թվում՝ ռազմական։ Այս մասին կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, հնարավոր է մի շարք խոշոր սադրանքների համար։ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, անգլո-սաքսոնների համար չափազանց կարևոր է տեղեկատվական դաշտ ստեղծելը, առանց դրա նրանք չեն կարող գործել»,- ասել է նա։
«Ինչո՞ւ են նրանք դա անում, մենք չենք բացառում ապագայում լայնածավալ տեղեկատվական մանիպուլյացիաներն ու սադրանքները, չենք բացառում ռազմական սադրանքները, ի թիվս այլ բաների»,- հավելել է դիվանագետը։
Ինչպես նշել է Զախարովան, անհրաժեշտ տեղեկատվական միջավայր ստեղծելու համար արդեն իսկ մի շարք լցոնումներ են իրականացվել ոչ թե սոցիալական ցանցերի «գաղտնի» մակարդակով, այլ ավանդական լրատվամիջոցների միջոցով։ «Հիշեք The New York Times-ի հոդվածը Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան ենթադրյալ տարհանման մասին, հիշեք, որ պարզապես եղել է Bloomberg-ի հոդվածը, որ Չինաստանի ղեկավարը, իբր, խնդրել է Ռուսաստանի ղեկավարին չհարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիական խաղերի ժամանակ,ինչը հերքվել է թե՛ ՌԴ ԱԳՆ-ի, թե՛ Չինաստանի ԱԳՆ-ի կողմից, »,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Այսօր բրիտանական ԱԳՆ-ի  կողմից հրապարակումներ են  եղել, խոսքը գնում է նյութերի մասին, որոնք հրապարակվել են նրանց պաշտոնական  կայքերի վրա,  որ իբր Ռուսաստանը ինչ-որ հեղաշրջում է նախապատրաստում։

Loading...