18:30   24-01-2022
Գամալեյայի կենտրոնը երեխաների համար «Սպուտնիկ V»-ի հետազոտության թույլտվություն է ստացել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի անվան կենտրոնին թույլատրել Է երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են դեղամիջոցների հետազոտությունների թույլտվության պետական ռեեստրի տվյալները:

Խոսքը երեխաների մոտ «Գամ-Կովիդ-Վակ-Մ» դեղորայքային պատրաստուկի անվտանգության, այն տանելու եւ իմունոգենության գնահատման ուղղությամբ հետազոտության 1-3-րդ փուլերի անցկացման թույլտվության մասին Է»,-նշվում Է ռեեստրում: Ներկայացված տվյալների համաձայն, հետազոտությանը պետք Է մասնակցի 2200 կամավոր, դրա ավարտը պլանավորված Է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին:

Փորձարկումները կանցկացվեն մոսկովյան երեք հարթակներում: Դեկտեմբերի 20-ին Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հաղորդել Է, որ 6-ից 11 տարեկան երեխաների համար կորոնանվիրուսի դեմ «Սպուտնիկ Մ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման փաստաթղթերն արդեն տրվել են առողջապահության նախարարությանը, փորձարկումները պետք Է տեւեն շուրջ երեք ամիս:

Նոյեմբերի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների համար պատրաստուկի տարբերակը: Այն իրենից ներկայացնում Է չափահասների համար կիրառվող «Սպուտնիկ V»-ի 1/5 չափաբաժինը: Անցած շաբաթ տարածաշրջաններն սկսել են հաղորդել բուժհաստատություններում պատրաստուկի առաջին խմբաքանակներն ստանալու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...