18:00   25-01-2022
Կարո՞ղ է արդյոք Սարգսյանը հրաժարականից հետո քաղաքական հայտ ներկայացնել. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Եթե Արմեն Սարգսյանի նման շրջահայաց և լուրջ քաղաքական գործիչը կիրակի օրով Լոնդոնից հրաժարական է ներկայացնում , ապա կարելի է ենթադրել՝ Հայաստանում ինչ-որ բան է նախապատրաստվում, որին ինքը չի ուզում մասնակից լինել:

Սահմանազատում, սահմանագծում, Ցեղասպանություն. Փաշինյանի ձևակերպմամբ՝ առաջիկայում սպասվելիք այս հարցերում որևէ խնդիր չկա, մինչդեռ Սարգսյանին կարող էին լուրջ մտահոգել վատ զարգացումները: Օրինակ՝ նա կարող էր դեմ լինել Միութենական պետության գաղափարին:

Չի բացառվում, սակայն, որ Սարգսյանը, օգտագործելով իր կապերը, փորձի կանխել որոշ զարգացումներ: Թվում է, թե նախագահ լինելով, ինքն ավելի շատ բան կարող էր անել, բայց՝ հակառակը: Հրաժարվելով պաշտոնից՝ նա դառնում է ազատ քաղաքացի և քաղաքական դաշտում նոր հայտ ներկայացնելու հնարավորություն ստանում:

Սերժ Սարգսյանի տարիներին հաճախ խոսվում էր և և-ի քաղաքականության մասին, այսօր միայն կամ կամ է: Ընդ որում այս  հարցադրումը դնում են մեր առաջ թե ռուսները թե արևմուտքը: Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանը որոշել է թե ում հետ է և դրա համար հրաժարական տվեց:

Սարգսյանի հրաժարականը, ՌԴ-ՆԱՏՕ-Ուկրանիա բախման վտանգ. այս հարցերին է անդրադարձել դիվանագետ Արա Պապյանը:

Loading...