19:19   25-01-2022
Գորգագործությունից մինչև արվեստ. հայկական գորգը հենց հայկական է. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Տարբեր ազգեր փորձում են գորգերի այս կամ այն զարդանախշի տեսակը իրենց վերագրել: Մինչդեռ գորգերի զարդանախշերի սիմվոլիկան համամարդկային է: Գորգերը պատմում են առասպելներից, աստվածային թեմաներից, ներկայացնում ժողովրդական բանահյուսությունը: Տարբեր ազգեր իրենց գորգերում օգտագործել են կոնկրետ զարդանախշեր և միայն հայերն են, որոնց գորգագործության պատմության մեջ հանդիպում են զարդանախշերի բոլոր տեսակները: Հայերը դեռ վաղ ժամանակներից այդ համամարդկային արժեքների կրողն էին: 

Հայ գորգագործության մեջ, ինչպես և մշակութային այլև դրսևորումներում աշխարհագրական դիրքը մեծ նշանակություն է ունեցել՝ սկսած գույների ընտրությունից, վերջացրած՝ պատկերներով: 

Թուրքական, պարսկական գորգ ասելով, դեռ պարզ չէ թե կոնկրետ ինչ նկատի ունենք, քանի որ այնտեղ ապրող ազգությունները շատ են և տարբեր, մինչդեռ հայկական գորգ ասելով հենց հայկականը նկատի ունենք:

Գագիկ Գինոսյանի հյուրը Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն է:

Loading...