18:00   26-01-2022
«Գյումրի-Կարս» երկաթուղուց մինչև «Ֆուտբոլային» դիվանագիտություն. Ո՞վ կանխեց մեր «գոլը». «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Փաշինյանը հացազրույցի ժամանակ պնդեց, որ ՝  «Ֆուտբոլային» դիվանագիտության  ժամանակ Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց նա չէր երկրի ղեկավարը, այլ վարչապետն էր, իսկ հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ: Սա, մեղմ ասած, համոզիչ չէ:

Թուրքիայի վարչապետն այդ ժամանակ նույն Էրդողանն էր, իսկ քաղաքականությունն էլ՝նույն թուրքականը: Հենց Էրդողանը տապալեց այդ արձանագրությունները և դրա մասին հայտարարեց Բաքվում, ինչը շատ բան է ասում: Այսօր էլ բանակցույթունների ֆոնին, թուրք պաշտոնյանները բարձրաձայնում են, որ իրենց քայլերը այս գործընթացում պետք է համաձայնեցնեն Ադրբեջանի հետ:

Էրդողանի քաղաքական դիրքորոշումները տարիների ընթացքում ավելի են կարծրացել: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է ֆուտբոլային դիվանագիտության, մինչև 90-ականների սկիզբը գործող Գյումրի-Կարս երկաթուղու մասին:

Loading...