19:00   01-02-2022
Արցախյան գորգագործության գաղտնիքները և փրկված գորգերի ապագան. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Հայ գորգարվեստում, ինչպես և առհասարակ հայկական արվեստի մեջ, որդան կարմիրը միակ գունանյութը չէ: Տորոն կոչվող մոլախոտի արմատներից դեռ շատ առաջ ստացել են կարմիր գույն: Սակայն որդան կարմիրն ու տորոնի արմատներից ստացված կարմիրը իրարից տարբերվում են:  

Սովետական տարիներին մենք արդեն կորցրել էինք որդան կարմիրի տեխնոլոգիան և անցել քիմիական գունանյութերին:  Աշխարհում երեք տիպի որդ կա, որ կարող է ծառայել իբրև գունանյութ: Դրանք են՝ միջերկրածովյան, մեքսիկական և հայկական որդերը:

Արցախում, օրինակ, կապույտ գույնը ստանում էին Հնդկաստանից բերված ինդիգո բույսից: Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում այն ցանում էին հատկապես Գարդմանքում: 

Բոլոր ժամանակներում էլ Արցախում «թորք» հռչակված ցեղախումբը բոլոր հնարավոր ձևերով փորձել է տիրանալ հատկապես արցախյան գորգագործության լավագույն նմուշներին: Թուրքերը նոր պետություն էին հիմնում և նրանց պետք էր մշակութային նոր հիմքեր:

Նրանց մոտ «ադրբեջանական գորգ» ասվածը որպես, ակադեմիական հասկացողություն, ի հայտ է եկել միայն 1961 թվին: Կա տեղեկություն, որ այդ տերմինը արտաբերողն ինքը Երևանում է ուսանել գորգագործությունը:

Գագիկ Գինոսյանը կրկին հյուրընկալել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն`Վարդան Ասծատրյանին: Թեման՝ Արցախյան գորգագործության առանձնահատկություններն են և պատերազմից հետո փրկված գորգերի ապագան:

Loading...