18:00   08-02-2022
Մակրոն-Փաշինյան-Ալիև. 8 ռազմագերու վերադարձը քննարկված հարցերից մեկն է. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Հայաստան վերադարձան 8 ռազմագերիներ: Սրան նախորդել էր Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավարի հետ համատեղ տեսակոնֆերանսը: Ակնհայտ է, որ ռազմագերիների թեման ևս եղել է քննարկման հարցերի թվում: 

Ադրբեջանի մոտիվացիները հասկանալու համար պետք է հիշել մի քանի  փաստ: Եվրամիության կողմից ռուսական գազին որպես այլընտրանք այս պահին դիտարկվում է նաև ադրբեջանական գազը: Սակայն այն  չի կարող լինել հիմնականը և պետք է զուգակցվի քաթարական գազի հետ:

Սրանից բացի վերջերս Եվրամիությունը հայտարարեց Ադրբեջանին տրվող դրամական օգնության մասին՝ շուրջ 2 մլրդ եվրոյի չափով: Սկզբունքորեն Ադրբեջանի և Եվրոպայի փոխհարաբերությունները Հայաստանի հաշվին չեն, բայց ի վերջո կարող է ստացվել այդպես: 

Այնուամենայնիվ տարածաշրջանում հիմնական խաղացողները շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության և միջազգային այլ ընթացիկ խնդիրների մասին:

Loading...