18:00   09-02-2022
Ի վերջո Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ. Ո՞ւմ հետ է Թուրքիան. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան և ՆԱՏՕ-ն նույնն է, թե Թուրքիան և ԱՄՆ-ն: Նրանք իրար հետ սերտաճած են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Այդ միության բաժանումը, ինչի մասին թյուրիմացաբար խոսում են շատերը, հեշտ չի կարող լինել, կամ ընդհանրապես իրատեսական չէ: Թուրք-ամերիկյան  տարաձայնությունները գոյություն ունեցող հարաբերությունների  համեմատ մանրուքներ են: 

Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական «դաշինքին», ապա պետք է հիշել՝ Թուրքիան 1952-ին մտավ ՆԱՏՕ-ի կազմ հենց Սովետական Միությունից պաշտպանվելու համար: 

Այսօր էլ խնդիրները շատ չեն փոխվել: Թուրքիայի ամենամեծ վախերը Ռուսաստանի հետ են կապված:  Այնպես որ ցանկացած խնդրի դեպքում, որտեղ ներգրավված կլինի ՆԱՏՕ-ն, Թուրքիան անմասն չի կարող մնալ: Դրանով է պայմանավորված նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչերով պաշտոնական Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում Դոնբասի և Ղրիմի հարցով:  

Այնուամենայնիվ Էրդողանական Թուրքիայի պատկերացումներն իր մասին շատ ավելին են, քան այն կա իրականում:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության տրամաբանության մասին:

Loading...