18:00   16-02-2022
Քաղաքական անորոշություն, սոցիալական պայմաններ, կորոնավիրուս. Թուրք երիտասարդները դեպրեսիայի մեջ են. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի 26 երկրներում անցկացված հետազոտության համաձայն Թուրքիայում երիտասարդները խորը դեպրեսիայի մեջ են: Նրան հաջորդում է  Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Իսպանիան, ԱՄՆ-ն և Անգլիան: 

Որպես տրամադրությունների անկման հիմնական պատճառ բերվում է քաղաքական անորոշությունը, սոցիալական պայմաններն ու կորոնավիրուսի հետևանքները:

Թուրքիայի բնակչության մոտավորապես կեսից ավելին բաղկացած է հենց երիտասարդներից: Այս հանգամանքի  մասին Թուրքիայում դրականորեն են հիշեցնում, սակայն այնտեղ գրեթե ամեն երկրորդ երիտասարդը գործազուրկ է: Կա նաև մեկ ուրիշ խնդիր: Բարձրագույն կրթություն ունեցող թուրք երիտասարդը չի ուզում  հասարակ աշխատանք կատարել: 

Ինչ վերաբերվում է քաղաքական անորոշությանը, ապա պետք է հիշեցնել, որ 1980 թվականին  հեղաշրջումից հետո երիտասարդներն աշխատում էին խուսափել քաղաքականության մասին մտածելուց անգամ:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է վերջերս անցկացված սոցիալական հետազոտության մասին:

Loading...