18:00   22-02-2022
Բանակցությունների սեղանին Թուրքիան կդնի բայրաքթարը. մենք էլ խաղաքարտ ունենք. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան մեր հայրենիքից խլել է առնվազն 130.000 քառ. կմ, և դա ոչ թե պատմական Հայաստանի, այլ միջազգայնորեն ճանաչված տարածքից: Դրա հետևանքով մենք ավելի աղքատ ենք ապրում, քանի որ կորցրել ենք հսկայական հարստություններ՝ հումք, բերք և ճանապարհներ: 

Մենք այսօր շրջափակման մեջ ենք և խոցելի ենք: Դա պատմական հարց չէ: Հայկական հարցը դեռևս միջազգային իրավունքի բաց հարցերից մեկն է: 

Այս հարցը ռազմական, տնտեսական և քաղաքական ճանապարհով լուծում չունի: Թուրքերը  մի քանի անգամ  ուժեղ են: Պետք է լինի իրավական այնպիսի որոշում, որը կատարման համար պարտադիր լինի: Ի վերջո բանակցել նշանակում է մեջբերել ձեռքի տակ ունեցած փաստերն ու փաստաթղթերը: Հայ-թուրքական բանակցությունների սեղանին թուրքերը դնելու են իրենց բայրաքթարները, իսկ ի՞նչ ենք դնելու մենք:

Արա Պապյանը այս հաղորդմանը ևս պատախանել է իրեն ուղղված հարցերին:

Loading...