14:00   07-03-2022
Աշխարհի 49 տոկոսը պատվաստման հարցում թերահավատ է. Ինչպե՞ս են տրամադրված Հայաստանում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի 49 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին թերահավատորեն է մոտենում: Ըստ 44 երկրում անցկացված հարցումների՝ ամենից թերահավատ են Ալբանիայում, Գանայում, Ֆիլիպիններում,  Քենիայում և Պակիստանում: 

Հայաստանում պատվաստանյութերի արդյունավետությանը լիովին հավատում է 15 տոկոսը: 

19 տոկոսը վիրուսի սպառնալիքը համարում է  չափազանցված, 34 տոկոսն՝ ավելի շուտ չափազանցված: 27 տոկոսն ընդունում է, որ կա սպառնալիք: Քովիդի տարածման սպառնալիքը ընդհանրապես չափազանցված չէ 14 տոկոսի կարծիքով:

Հարցման տվյալներն է ներկայացնում  «ԷՄ-ՓԻ-ՋԻ»ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...