17:00   06-03-2022
Թութք. ցավոտ խնդրին՝ անցավ լուծում.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Սխալ սննդակարգն ու կենսակերպն ազդում են մեր առողջության վրա: Նման գործոնները բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ, որոնցից մեկն էլ թութքն է: Թութքն ուղիղ աղիքային հյուսակի խորշիկավոր երակների հանգուցավոր լայնացումն է: Ըստ տարբեր հետազոտությունների՝ թութքով տառապում է երկրագնդի ամեն երկրորդ բնակիչը, բայց միայն չորսից մեկն է, որ դիմում է բժշկի օգնությանը: Հիվանդների մի մասը զբաղվում է ինքնաբուժությամբ, մյուսները շարունակում են ապրել` դիմանալով ցավին կամ էլ լուռ տառապում են` չզգալով, որ կորցնում են ժամանակը և ավելի խորացնում հիվանդությունը:
«Ցիտո» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Վարդգես Հովսեփյանի հետ զրուցել ենք թութքի բուժման ամենաթարմ ու անցավ տարբերակների մասին:

Loading...