18:54   08-03-2022
Գողգոթայի ճամփան անցած մեծ հայ գրողը. ծոռնուհին նրա մասին. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Նա տառապեց հանուն ինքնության, հայրենիքի և արժանապատվության: Տեսավ գաղթ ու աքսոր: Վանից մազապուրծ լինելով, եկավ  Էջմիածին և  կիսաքաղցած ապրեց մյուս գաղթականների հետ միասին: Իր մեջ ուժ գտավ և զբաղվեց կրթությամբ՝ ընդունվելով Գևորգյան ճեմարան: 1941-1945-ին նրա կենսագրությունում սկսվեց հերթական ցնցումը՝ աքսոր դեպի Հյուսիսային Ղազախստան:

«Իր տանը կառուցել էր բետոնապատ ջրավազան, ճիշտ Վանա լճի տեսքով: Այնպիսի մանրակերտ էր սարքել ճշգրիտ, որ նստում էր կողքը և ասում՝ այնտեղ, այս պատուհանից նայում էի». Գագիկ Գինոսյանի հյուրը բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Խերանյանի ծոռնուհին է՝ Ռուզան Խերանյանը:

Loading...