18:00   30-03-2022
Թուրքիան վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ, որն Արևմուտքը չի ուզում այրել. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի մոտ «լավամարդ» դուրս եկավ: Մի կողմից իրեն հատուկ դիվանագիտության շնորհիվ այն չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մյուս կողմից էլ Ղրիմը հայտարարեց օկուպացված: Դեռ ավելին՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հարաբերություններում արդեն միջնորդ է: Արևմուտքը առանձնապես չի հակազդում այդ քայլերին: Թուրքիան վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, որը չեն  ուզում այրել: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ «միջնորդն» էլ ունի իր ծրագրերն այստեղ:

Թուրանական ծրագրերում կարող է լինել  նաև Ղրիմը… Եթե Թուրքիայում ինչ-որ բանի մասին այլևս չի խոսվում, դա դեռ չի նշանակում, թե այն դադարել է նպատակային լինել:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրել է ռուս-ուկրաիանական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշումն ու շահը:

Loading...