19:03   06-04-2022
Գաղափարից դեպի Բիզնես. ինչպե՞ս ստեղծվեց Earlyone-ը. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Բիզնես ծնվում է գաղափարից։ Earlyone-ի գաղափարը Հայաստանի խայտաբղետ հերթերը կանոնակարգված դարձնելն էր։ Դրա համար պետք էր Հայաստան ներմուծել հերթի համակարգեր։ Այսպես էլ սկսվեց գործը։ Համակարգի հիմնադիր Գևորգ Սաֆարայնը նշում է՝ պետք է նախ հասկանալ խնդիրները, փնտրել ու գտնել լուծումներ։ Իրենց թիմը այդպես կազմեց առաջարկը՝ներկայացնելով առաջին իսկ կազմակերպությանը։ Այդպես սկսվեց համագործակցությունը։ Սաֆարյանի խոսքով՝ եթե ցանկանում եք բիզնես սկսել, ապա հաճախ Հարցրեք՝ ինչն եք ուզում փոխել դեպի լավը։ Ամեն բան կարող է ավելի լավը լինել ու այնպես, որ հարմարավետ ձևով ծառայի հասարակությանը։

Loading...