16:53   11-04-2022
ՌԴ՞, թե՞ Արևմուտք. Փաշինյանը չգիտի՝ ումից ավելի շատ սարսափի. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Անհեռատեսություն է՝ մտածել, որ ԵՄ հանդիպումը որևէ կողմի համար արդյունավետ էր: Մեզ համար ամենացավոտ հարցը սահմանազատումն էր: Այն կարող է ամրագրել ապօրինի սահմանները, ինչը Հայաստանի համար մերժելի է: Հանդիպումը նաև դրական կողմ ուներ: Պարզվեց, որ թուլացման մեջ գտնվող ՌԴ-ն չունի Փաշինյանի վրա ազդելու առաջվա անսահմանափակ ուժը: Թվում է՝ Արևմուտքը կրկին Հարավային Կովկաս վերադառնալու շանս ունի: Այս կերպ Ինչ-որ չափով հետաձգվում է մեզ համար նախատեսված ռուս-թուրքական վատ սցենարը: Հենց այս երկկողմ պայմանավորվածությունն է, որ փորձում է կասեցնել Մինսկի գործընթացը: Իրականում ՌԴ-ի մասնակցությունը այդտեղ դադարեցված է, ակտիվությունը մնացել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ձեռքում: Գուցե այն վերաձևման ենթարկվի, գուցե՝ ոչ: Կախված է մեր և կողմերի հստակությունից:
«Երկընտրանք» հաղորդմանը քննարկել ենք անցնող շաբաթը:

Loading...