18:00   13-04-2022
2 կալաշնիկով, մեկ կով….. Թուրքիայում ամուսնության դիմաց սակագինը տատանվում է. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Բաշլըք՝ գլխագին: Այն վճարվում է  տղայի ընտանիքի կողմից աղջկան կնության առնելու դիմաց: Հետևաբար, որքան  փեսացուի ընտանիքը վճարունակ է, այնքան գեղեցիկ է հարսնացուն: Գումար չկա՞, կարելի է վճարել տալով 1-2 կալաշնիկով (ըստ աղջկա գեղեցկության) հրացան կամ կով: Թուրքական ավանդույթներում էլ,  ինչպես մեզ մոտ էր նախկինում, ծնողներն են ընտրում իրենց զավակի համար հարսնացու: Շատ հաճախ նորապսակներն առաջին անգամ իրար հանդիպում են հենց հարսանիքի ժամանակ: Այս ավանդույթները մինչև այսօր անատոլիական գյուղերում հիմնականում պահպանվում են: Թուրք գյուղաբնակները, սակայն, գալով քաղաք, արագորեն ձերբազատվում են այս ավանդությունից՝ սկսելով վարել «եվրոպական» կյանք:

«Երիտասարդները գործուղման էին գնում իրենց ապագա կնոջ համար գլխագնի գումարը վաստակելու նպատակով: Իմ ծառայակից թուրքը պատմում էր, որ ամուսնացել է 13 տարեկում, երբ իր կինը 11 տարեկան էր». պատմում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...