18:22   13-04-2022
Հաճախորդներ ավելի քան 160 երկրից․ Hexact-ը պատմում է իր հաջողության մասին․ «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

3 տարի առաջ IT քարտեզի վրա հայտնվեց Hexact ընկերությունը։ Առաքելությունն էր ավտոմատացնել կրկնվող գործընթացները, որոնք հաճախ են կիրառվում առօրյայում, հատկապես բիզնես աշխարհում։ Ընկերության թիմը, որը այս պահին ունի շուրջ 40 աշխատակից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Համահիմնադիր Ստեփան Ասլանյանը հստակեցնում է՝ hexometer, hexowatch, hexomatic։ Այս երեք գործիքները ստուգում են, զտում և օգնում ավելի հեշտ աշխատել, խնայել ժամանակ և էներգիա։ Ասլանյանի խոսքով՝ իրենք ևս ունեն մրցակիցներ, բայց որպես առանձնահատկություն հաճախորդները կարող են մեկ գործիքի օգնությամբ իրականացնել ամբողջ գործընթացը։

Loading...