18:14   20-04-2022
Յուրաքանչյուրը իր խրամատում. իմը՝ HayAr-ի արհեստանոցն է. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Մի օր Արտակ Թադևոսյանը Գյումրու իր տան նկուղում սկսեց փամփուշտներից զարդեր պատրաստել: Այդպես նա հիմնեց HayAr-ը։ Այն ոչ միայն բիզնես է, այլ գաղափարի արհեստանոց: Արտակ Թադևոսյանը պատմում է՝ փամփուշը ասոցացվում է սպանության, չարիքի ու պատերազմի հետ։ Պետք էր փոխել մոտեցումը, չարից գնալ դեպի բարի։ Սա պետք է դառնա խաղաղության կոչ ամբողջ աշխարհի համար։ Կնոջ կրծքին զարդը կդաստիարակի սերունդ այլ մտածելակրեպով։ Սա միայն Հայաստանին ուղղված կոչ չէ. աշխարհի բոլոր անկյուններում է խաղաղության սով։ Գիտակցենք՝ ինչ է նշանակում խաղաղությունը և որն է արժանապատիվ խաղաղությունը։

Loading...