18:00   27-04-2022
Որտե՞ղ է թաղված գայլի գլուխը. ատելության համակարգված քարոզը Թուրքիայում.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

«Գորշ գայլերի» նշանը ցույց տվողը, եթե այդ կազմակերպության անդամ չէ, ապա գաղափարակից է: «Գորշ գայլերը» հաճախ նաև իրենց անվանում են իդեալիստներ կամ  իդեալիստ երիտասարդություն: Նրանց գաղափարները հիմնված են այլատյացության վրա: Ամերիկա, Ռուսաստան, Վատիկան, հայեր, ռուսներ, արաբներ…. նրանց ատելությունը «բազմերանգ է»: Դեռևս 60-70 ականներից Թուրքիայում կատարված բոլոր մեծ սպանությունների հետևում կանգնած են «գորշ գայլերը»: Եվրոպայում այն այսօր համարվում է ամենամեծ աջ ծայրահեղական խմբավորումը: Այն ունի շուրջ 18.000-ից ավել անդամ՝ չհաշված համակիրները: Կազմակերպությունը այլ անվանումների տակ քողարկված գործում է արտասահմանում: Հատկապես շատ են Գերմանիայում.այստեղ «գորշ գայլերի որջը» մեծ է:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը բացատրել է թե ինչ նկատի ուներ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով հայերին և ովքե՞ր են «Գորշ գայլերը»:

Loading...