20:34   02-05-2022
Արցախը Ռուսաստանից երբեք կախվածություն չի ունեցել. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած հատուկ պատվիրակությունը ժամանեց Երևան: Խոսակցությունը պետք է լիներ ոչ թե անկախ կարգավիճակի, այլ նախևառաջ պետք է լիներ Հայաստանի մաս լինելու մասին: Պատերազմից հետո երկու էլիտաների միջև նման հանդիպումները և քննարկումները հաճախ չէին լինում: Այդպես էր նաև մինչ պատերազմը, բայց սխալ է ասել, թե Արցախը այլ կանոններով էր ապրում: Երևան-Ստեփանակերտ միահյուսված քաղաքականությունը միշտ էլ եղել է: Իսկ սահմանափակումները հիմնականում գալիս էին հենց թշնամական կողմից: Այսօր պաշտոնական Երևանը փոխել է դիրքավորումը: Կարծում է՝ կա ֆինանսական աջակցություն՝ արդեն լավ է: Այսօր, սակայն, Արցախում պետք է կենտրոնանալ ամենակարևոր գործի վրա, այն է՝ աջակցություն ռազմական ծրագրերին:

Loading...