18:00   04-05-2022
Ստամբուլում 190 տարեկան հայկական հիվանդանոցը կարող են խլել մեզնից… «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ստամբուլում գործող հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը կարող ենք կորցնել: 2013-ին Թուրքիայի իշխանությունները չեղարկեցին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման կանոնակարգը, իսկ նոր կանոնակարգը այդպես էլ չհաստատվեց: Հիվանդանոցը, որը մի ամբողջ համալիր է, այժմ անցել է 2-3 հոգու ձեռքը, որոնք մութ գործերի մեջ են: 190 տարի առաջ հայերի կողմից կառուցված հիվանդանոցի ներսում գործում է եկեղեցի, տպարան, պոլիկլինիկա՝ իր 17 բաժիններով, ծննդատուն, հոգեբուժարան, ծերանոց՝ 500 բնակչով, գրադարան, լաբորատորիա և մինչև անգամ գերեզմանոց: Գերեզմանոցում ննջում են Գյուլբենկյան ընտանիքի անդամները և այլ երևելիներ: Հիվանդանոցում է գտնվում նաև նշանավոր դեղատունը, որն այժմ թանգարանի է վերածված:

Հիվանդանոցում 200-ից ավել բժշկական անձնակազմի 80 տոկոսը հայեր են, սակայն, բժշկական ծառայություններից օգտվողների մեծ մասը այլազգի են: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Պոլսում գտնվող հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոց-պատմամշակութային համալիրի անցյալի և ապագայի մասին:

Loading...