19:32   16-05-2022
Առողջապահության նախարարի անդրադարձն այսօր տեղի ունեցած միջադեպին
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու այսօրվա միջադեպին․

 

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան»,-գրել է նախարարը:

Loading...