14:06   17-05-2022
Ծալկայի շրջանի Օզնի գյուղում կբացվի «ԱրՄաթ» կենտրոն
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 21-ին, ժամը 14:00-ին Ծալկայի շրջանի Օզնի գյուղում տեղի կունենա «ԱրՄաթ» կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:



Այժմ Օզնիի «ԱրՄաթ» է հաճախում 42 երեխա։


Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:


Օզնիում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների

ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

Loading...