18:00   18-05-2022
Թուրքական պետական ֆոբիա. PKK. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան Շվեդիայի առաջ պայման դրեց: ՆԱՏՕ մտնելու դիմաց ճանաչել PKK քրդական կուսակցությունը որպես ահաբեկչական: Թուրքիան, քրդերից բացի Շվեդիայի հետ կապված այլ խնդիր չունի: Շվեդիայում շատ են PKK-ի անդամ քրդերը, որոնք նույնքան ազատ են որքան շվեդ քաղաքացիները: Կա խնդիր՝ սահմանափակելու այդ ազատությունը:

PKK-ում, ինչպես և ողջ քրդական համայնքում, միասնական չեն: Կան անգամ Թուրքիայի հետ համագործակցողներ: Քրդական Բանվորական Կուսակցության օրենսգրքով, սակայն, ընդունված է բռնի ուժի կիրառումը, ընդհուպ մինչև ահաբեկչությունը: Այս կուսակցության պատմության ողջ ընթացքում դավաճանների հանդեպ հանդուրժող չեն եղել: Կան նաև սպանության դեպքեր: Քիչ չեն նաև այդ կազմակերպությունը չսիրող քրդեր: Մեծահարուստ քրդերը միշտ PKK-ի թիրախում են եղել:

Չնայած այս ամենին՝ PKK-ն որպես կազմակերպություն, այսօր Թուրքիայում թույլ է, սակայն, քիչ չեն նրան սատարողները....

«Թուրքիան չի աջակցում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը». Էրդողանի այս խոսքերի դրդապատճառներն է մեկնաբանել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...