14:50   21-05-2022
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Haberler» լրատվական կայքը հավելել է, որ նախօրեին Դեմիրը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Անգլիա բրիտանական պաշտպանական արդյունաբերական ընկերությունների, այդ թվում «BAE Systems» և «Rolls-Royce»-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար:

Ըստ թուրքական մամուլի՝ սահմանափակումների վերացումը կապված է Անկարայի՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը դեմ դիրքորոշմամբ:

Loading...