12:06   23-05-2022
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին

Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները Յենս Ստոլտենբերգին նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ են ներկայացրել։

Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով իրավիճակը, նշել են, որ չեն կարող «այո» ասել այս երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն՝ «քրդական խնդրի» վերաբերյալ իրենց դիրքորոշման պատճառով։

Ավելի վաղ Ֆինլանդիան հայտնել էր, որ պատրաստ է Թուրքիային երաշխիքներ տրամադրել «քրդական հարցում»։

Loading...