11:40   24-05-2022
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել  է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

«Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով»,-ասված է փաստաթղթում: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Loading...