13:50   24-05-2022
Ալիևն Էրդողանին տեղեկացրել է Բրյուսելում Փաշինյանի և Միշելի հետ հանդիպման արդյունքների մասին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպման արդյունքների մասին:

Ալիևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցերը: Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները:

Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։

Loading...