15:23   24-05-2022
Դուբայում անցկացվող Classic Strings մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ, նվագակցում էր InClassica միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող Classic Strings միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։
Մրցույթի կազմակերպիչն է SAMIT Event Group-ը։ Classic Strings մրցույթի եզրափակիչ փուլերի համերգներն ուղիղ եթերում հեռարձակվել են հեղինակավոր The Violin Channel-ի կողմից:

Loading...