18:00   25-05-2022
Նրանք կարծես գոյություն չունեն.եզդիները Թուրքիայում. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում այսօր 200-500 եզդի է մնացել: Եվ սա թուրքական պետության տվյալներով: Ամեն ինչ սկսվեց դեռ 1915-ին, երբ Հայոց Ցեղասպանության անվան տակ կոտորվեցին նաև եզդիները: 

Թուրքիայում եզդիները հիմանկանում երկու մասի են բաժանված: Թուրք-քրդական խտրականության ահից արմատները թաքցնողներ և Սիրիայից կամ Իրաքից ներգաղթածներ: Եզդին Թուրքիայում չունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Դպրոցում նրանց հաճախ ծաղրում են, իսկ շուկայում չեն գնում նրանց ապրանքը: Եզդիները կարծես Թուրքիայում գոյություն չունեն. չեն ընդունվում ոչ թուրքերի և  ոչ էլ քրդերի կողմից: Անգամ շուկայում եզդուն ճանաչելիս հաճախ վազում են և նրա կանգնած տեղում շրջանակ գծում: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Թուրքիայում եզդիների նկատմամբ խտրականության և եզդիների հավատքի մասին:

Loading...