12:26   26-05-2022
Կամավորագրվել պետության ստեղծմանը․ այս պահին այլ ուղղություն չկա․ «Թարմ ուղեղով»` Հրանտ Մանասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

2013 թվականին ստեղծված «Ինստիգեյթ Ռոմոբիտքս» ընկերությունը ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների է հասել։ Գործընկերների ավելացում, նոր արտադրանքներ, նոր կապեր։ Երազանքով հիմնվածընկերությունը ստեղծեց եզակի նշանակության դռոններ, հասցրեց այն վաճառել Սինգապուրին։ Այս պահին էլ ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանի խոսքով՝ այլ սարքերի վրա է աշխատանք տարվում, որոնց մի մասը վաճառվել է։ Հարցին, թե արդյոք Հայաստանի համար նման արտադարանքներ չկան, պատասխանում է՝ առանց պետության ֆինանսվաորման փորձ արվեց ստեղծել սարք, որը մթության մեջ կֆիքսի շարժը, բայց ԶՈՒ-ի բարձրաստիճան պաշտոնյան վստահ էր՝ դա մեզ պետք չէ, թուրքը երբեք անտառով չի գալու։ Մանասյանը նշում է՝ մեզ մնում է բանակին զուգահեռ առաջ գնալը, և երբեք հույսը այդ 2 տոկոսի վրա չդնելը։

Loading...