15:11   26-05-2022
Վթար է տեղի ունեցել Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոններից մեկում
Թողնել մեկնաբանություն

Առնվազն մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել Է Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնում տեղի ունեցած վթաի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Թեհրանից դեպի արեւելք Փարչինի շրջանում: Զոհվածն օբյեկտում աշխատող ինժեներ Էր: Պատահարի պատճառն ու մանրամասները չեն հայտնում:

Փարչինի շրջանում Է գտնվում Իրանի զինված ուժերի ռազմակայաններից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...