Այս պահին այդ երկրում ապրում է 110 միլիոն մարդ: Հին քաղաքակրթություն է, տառերը նման են մեր հայկական այբուբենին: Եթովպիան, ի տարբերություն մեզ, շուրջ 3000 տարի կանգնուն մնաց և չընկավ ոչ մեկի տիրապետության տակ՝ չհաշված աննշան տարածքային կորուստները: Այն անցել է նաև սոցիալիզմի ճանապարհով: Այդ հասարակարգի տապալումից հետո էլ եկան նեոլիբերալները ու սկսվեցին արդեն մերօրյա խնդիրները:
Եթովպիան, շրջապատված թշնամիներով, մեզ նման կարողանում է մի բան էլ ներսում թշնամիներ վաստակել: Մինչև 250.000 զոհ, 5000 բռնաբարության դեպք, մինչև անգամ Սոմալի և Սուդան փախածներ:
Վովա Վարդանովը այս անգամ խոսել է Եթովպիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և ոչ միայն: