19:00   02-06-2022
Փախուստի պլան․ 10․000 Բագրատաշենից, մի այդքան էլ Գոգավան, Մեղրի․ բա հետո՞. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

«Իսկանդերամանիային» եկավ փոխարինելու «բայրաքթարամանիան»։ Հիմա էլ արբանյակով ենք տարված։ Հայեր, արբանյակը ինչպես և Իսկանդերը «ձեռքի մի մատն է» ընդամենը։ Իսկ ու՞ր մնաց հետևակը, զրահատանկային ուժերը և հրետանին։ Եթե հիմա չպատրաստենք այդ բոլորը,  ապա ե՞րբ ենք դա անելու։ 

Իհարկե կա ևս մի ճանապարհ՝ փախուստը։ Օրինակ՝ Բագրատաշեն անցակետից ամենաակտիվ շրջանում 10,000 մարդ կարող է անցնել։ Մի այդքան էլ Գոգավանի և Մեղրիի անցակետերից։ Առաջին 10 օրվա մեջ մոտ մի 300,000 հոգի կկարողանա լքել երկիրը։ Բա մնացա՞ծը։ Իսկ խցանման դեպքում, որն անխուսափելի է․․․․

Վովա Վարդանովը խոսել է անխուսափելի իրավիճակներին պատրաստվելու մասին։

Loading...