18:00   08-06-2022
Երեկ մահամերձ, իսկ այսօր ուզում է վերընտրվե՞լ. Էրդողանի «թարմության» պատճառն ու վերընտրվելու շանսերը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Էրդողանը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրվել նաև հաջորդ տարի: Այս նորությունը հատկապես ապշեցրեց նրանց, ովքեր վստահ էին, որ նա վատառողջ է: Էրդողանի վհատ տեսքը շատերի մոտ կասկածներ չէր թողնում այդ հարցում, բայց վերջերս նա կարծես  երիտասարդացել է: Դեռ 6 ամիս առաջ նա շատերի աչքերում 6 ամսվա կյանք էլ չուներ: Կա վարկած, որ նրա վերափոխմանը նպաստել են թանկարժեք դեղերը: Քաղաքական իմաստով նրա դեմ ևս այսօր Թուրքիայում խաղ չկա: Տղաները բանի պետք չեն, մեկին անգամ արտասահման է «վտարել»: Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն էլ մեղմ ասած խարիզմայով չեն փայլում: Որպես իրավահաջորդ մնում է Էրդողանի փեսան: 

Ի՞նչ է մտածել մարդը, ում գլխում 40 աղվես է պտտվում: Էրդողանի քաղաքական նոր հայտը հնարավոր է նոր խա՞ղ է. նա այդպես է ցույց տալիս, որ հետո  ուրիշ հնարքի դիմի:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է դեռ երեկ «մահամերձ» Էրդողանի նոր քաղաքական խաղերից:

Loading...